Մեղուները խայթել են 74-ամյա վարորդին․ նա տեղում մահացել է

Կոտայքի մարզի բնակիչ 63-ամյա Սարգիս Օ․-ին պատկանող մեղվի փեթակները տեղափոխելու ժամանակ փեթակներից դուրս են եկել մեղուները և հարձակվել ավտոմեքենայի վարորդ, Կոտայքի մարզի բնակիչ 74-ամյա Վաչագան Հ․-ի վրա, որը չի կրել պաշտպանիչ հագուստ։ Նա ստացել է բազմաթիվ մեղվի խայթոցներ, ինչի հետևանքով մահացել է։