Իվետա Մուկուչյանը Բեյրութում մրցանակ է ստացել

Բեյրութի կենտրոնում գտնվող խորհրդանշական «Նահատակների հրապարակից» (Martyrs’ Square) Իվետան բարձրացավ բեմ՝ ստանալու միջազգային ճանաչում՝ որպես Հայաստանի ներկայացուցիչ՝ երաժշտության և արվեստի ոլորտում ունեցած իր նշանակալի ավանդի համար։ Մրցանակը ստանալիս արտասանած խոսքում Իվետան ընդգծեց մեր ժողովուրդների միջև առկա խորը պատմական կապերը՝ նշելով. «Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ և առաջին անգամ մրցանակի արժանանալ Լիբանանում։ Լիբանանը հարազատ երկիր է մեզ՝ հայերիս համար։ Այստեղ ապրում է հայկական մեծ համայնք, որի ներկայացուցիչներն այստեղ են հաստատվել դեռ սերունդներ առաջ։ Լիբանանն ինձ համար ևս տուն է»։