«Կոմիտաս Վարդապետ. Դաշնամուրային երկեր» — հրաշալի երաժշտությունը վերաթողարկվել է

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը լույս է ընծայել Վարդապետի ստեղծագործական ժառանգությանը նվիրված այս տարվա ամենասպասված հրատարակություններից մեկը՝ «Կոմիտաս Վարդապետ. Դաշնամուրային երկեր»։ Հատորում ընդգրկված են Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործությունների ընտրանին՝ «Մշո շորոր», «Յոթ պար» և «Յոթ երգ»։ Յուրաքանչյուր ստեղծագործություն ուղեկցվում է նաև QR կոդով, որի միջոցով հնարավոր է ունկնդրել ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի բարձրարվեստ կատարումները։

Komitas Museum-Institute