Ամերիկացիների նկարած հաղորդումն էի նայում Գորկու մասին, և որևէ ակնարկ չկար, որ ամերիկացի նկարչի անունն էր Ոստանիկ Ադոյան. Ինչ ճակատագրեր կորան…
Մայքլ Ուեսթ։ Անունը թող ձեզ շփոթության մեջ չգցի․ նրա իսկական անունը Միշել Քորին Ուեսթ էր։ Արշիլ Գորկին բազմիցս նրան առաջարկել էր ամուսնանալ, բայց նա մերժել էր։ Լինելով Գորկու ընկերուհին և ինչ-որ չափով հետևորդը, նա չուզեց ամուսնության պատճառով իր հետագա կյանքը որպես նկարչուհի անցկացնել Գորկու ստվերում: Արդյունքում, Գորկին ամուսնացավ Ագնես Մագրուդերի հետ։ 1946 -ին նրա ստուդիայում հրդեհ բռնկվեց, և նրա աշխատանքների մեծ մասը մոխրի վերածվեց։ Շաբաթներ անց նրա առողջական վիճակը սկսեց վատթարանալ, ու նրա մոտ քաղցկեղ հայտնաբերվեց, այնուհետեւ ավտովթարի ենթարկվեց ու կորցրեց ձեռքը։ Դրանից կարճ ժամանակ անց պարզվեց, որ կինը՝ Ագնեսը, դավաճանում էր նրան մեկ այլ արվեստագետի հետ։ Զույգը բաժանվեց, ու Ագնեսը լքեց նրան և իրենց երկու դստրերին։ Նա գոյության միջոցներ գտնելու համար ստիպված էր իր ստեղծագործությունները վաճառել 25, 50 կամ 500 դոլարով, անգամ նվիրել երկրպագուներին, ասելով, որ երբեւէ դրանք շատ արժեքավոր կլինեն: Նա հաճախ էր ծանր հիվանդանում, տառապում ամերիկացի կնոջ դավաճանություններից, չէր կարողանում շփվել սիրելի դուստրերի` Մարոյի եւ Նատաշայի հետ: Գորկիին լքեցին բոլորը, և երբեմնի ընկեր կոչվածներն անգամ, ընդունելով նրա հանճարը, նախանձից լքեցին նրան․․ Դեպրեսիվ միայնությունն ու դավաճանությունները, ինչպես նաև ավտովթարից վնասված ձեռքի անճարությունը (որովհետև նկարել չէր կարողանում) ի վերջո տարան Գորկուն անհուսության, և բոլորից լքված, անհատակ խորության տեր Վասպուրականցի նկարիչը, 48 տարեկանում ինքնասպան եղավ Քոնեքթիքուտում գտնվող իր արվեստանոցում` 78 տարի առաջ այս օրը` հուլիսի 21-ին: Ոստանիկը մահացավ ավելի վաղ, քան պիտի իրագործեր իր երազանքը` վերադառնալ Հայաստան. Մահացավ միայնության մեջ…
Эдуард Манвелян Fb 2026. 22.07

