Այցի շրջանակներում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի համահիմնադիր Հարություն Խաչատրյանը փառատոնի և ARARAT-ի բազմամյա համագործակցությունը վավերագրող տակառի առջև Ռոման Բալայանին հանձնեց «Փարաջանովյան թալեր» մրցանակը` հավելելով, որ այս խորհրդանշական վայրում մրցանակի հանձնումը պատահական չէ։ Այն մեկ անգամ ևս ընդգծում է արժեքների նկատմամբ հարատև հավատարմությունը։

