Սաթի Սպիվակովան Երևանից լուսանկար է հրապարակել: Դերասանուհի և հաղորդավարուհի իր էջում Երևանում արված լուսանկար է հրապարակել ամուսնու՝ դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովի հետ։ Նա նշել է, որ երաժիշտն ապաքինվում է հիվանդությունից հետո։ «Իմ հայրենիքի կենարար օդը։ Այս լուսանկարը բոլոր նրանց համար է, ովքեր անհանգստանում են ամուսնուս առողջության ու ապաքինման համար։ Շնորհակալություն հարազատ քաղաքիս այս հրաշալի օրվա համար»,- գրել է նա
Alpha News Fb 2026.17.07

