Սիմոն Աբգարյանը իմ ողջ ժողովրդին տվեց այն պատկերացումը, թե իրականում ով էր Դը Գոլը. Անտոնեն Բոդրի «Դը Գոլի մարտը» ֆիլմի հայաստանյան պրեմիերային ռեժիսոր Անտոնեն Բոդրին նշեց, որ Սիմոն Աբգարյանը բացառիկ կերպով մարմնավորել է Շառլ դը Գոլին՝ ֆրանսիացիներին փոխանցելով նրա իրական կերպարը։ Նրա խոսքով՝ հենց Աբգարյանն էր այս դերի ակնհայտ ընտրությունը։
Պրեմիերայի ընթացքում Սիմոն Աբգարյանը պարգևատրվեց ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով և «Ոսկե ծիրանի վարպետ» մրցանակով՝ համաշխարհային կինոարվեստում ունեցած ներդրման և հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման համար։
Kommersant.am Fb.2026.17.07

