Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր

«Տարիների մասնագիտական փորձով և բարձրարվեստ կատարողական մշակույթով Ելենա Վարդազարյանը նշանակալի ներդրում է ունեցել թատրոնի ստեղծագործական գործունեության մեջ»,- նշում են Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից։

P.S.Մենք Ելենային լսեցինք Ռիգայում՝ «Վիտոլի» միջազգային վոկալ մրցույթի ժամանակ։ Նրա ելույթը շատ դրական տպավորություն թողեց։