Սարյանի անվան միջազգային մրցույթ

Սարյանի անվան միջազգային մրցույթը համախմբել է արվեստի լավագույն ներկայացուցիչներին՝ ձևավորելով բազմաշերտ ու բազմամշակութային ստեղծագործական հարթակ: Ճապոնական գեղարվեստական մտածողության նրբությունն ու զսպվածությունը, Ռուսական ժամանակակից քննադատական ռեալիզմի քաղաքական ու փիլիսոփայական արտահայտչականությունը, վրացական կոնցեպտուալ և քննադատական արվեստի հարուստ ներկապնակը, հիշողության ու պատմության միջոցով ձևավորվող միջմեդիա արվեստը, ժամանակակից հայ արվեստի բազմազան դրսևորումները…Այս ամենը Սարյանի անվան միջազգային մրցույթի ժյուրիի հարուստ մասնագիտական և ստեղծագործական աշխարհի միայն մի մասն է։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ օգոստոսի 1 Հարգելի մասնակիցներ, բազմաթիվ դիմորդների խնդրանքով հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է։ Ստեղծագործողներին տրվում է լրացուցիչ ժամանակ՝ պատրաստելու և ներկայացնելու իրենց աշխատանքները։ Ներկայացրու աշխատանքդ, դարձիր Սարյանական միջազգային տոնի մի մասը և վայելիր արվեստի բոլոր երանգները։ Սիրով սպասում ենք ձեր հայտերին։

Sarian International Competition и Koghb Foundation

Fb. 2026.hulis