Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու «Baltic Voice 2026» երիտասարդ վոկալիստների XIV միջազգային մրցույթին, որը կանցկացվի գեղատեսիլ Յուոդկրանտեում։ Մրցույթին մասնակցում են երիտասարդ տաղանդավոր երգիչներ Եվրոպայի, Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի 20 երկրներից, այդ թվում՝ Հայաստանի ներկայացուցիչները։ Եկե՛ք միասին աջակցենք մեր երիտասարդներին և նրանց փոխանցենք մեր ջերմությունն ու ոգևորություն Հուլիսի 2–3 — մրցութային ելույթներ (սկիզբը՝ ժամը 9:30) Հուլիսի 4, ժամը 17:00 — դափնեկիրների գալա համերգ և պարգևատրման արարողություն Լյուդվիկաս Ռեզայի մշակույթի կենտրոնի բաց բեմ L. Rėzos g. 54, Juodkrantė)Մուտքն ազատ է։Սպասում ենք ձեզ՝ ընտանիքներով և ընկերներով, որպեսզի միասին աջակցենք Հայաստանի մասնակիցներին և վայելենք այս գեղեցիկ միջազգային երաժշտական տոնը։
Գառնիկ Կազարյան

