Ջեսիքա Հաուսները գլխավորելու է «Ոսկե ծիրան»-ի միջազգային մրցույթի ժյուրին

2000-ականների սկզբին ավստրիական կինոյին նոր շունչ հաղորդած ու համաշխարհային նոր հեղինակություն բերած Ջեսիքա Հաուսները գլխավորելու է «Ոսկե ծիրան»-ի այս տարվա Միջազգային մրցույթի ժյուրին։ Այս մասին հայտնում են փառատոնի մամուլի ծառայությունից։