Հունիսի 23-28-ը Երևանում 2-րդ անգամ կանցկացվի տարածաշրջանի համար բացառիկ կրթական իրադարձություն՝ «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան»: 2024թ.-ին հիմնադրված այս նախաձեռնությունը կրկին համախմբում է Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբերի գլխավոր դիրիժորին և երիտասարդ տաղանդներին: Պետրենկոն ավարտել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան, որտեղ դասեր է վերցրել դիրիժորական արվեստի այնպիսի հսկաներից, ինչպիսիք են Իլյա Մուսինը, Մարիս Յանսոնսը և Յուրի Տեմիրկանովը:

