ՊԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 2026

Արի՛ Հյուսիսային պողոտա, որ ամբողջ քաղաքը պարի:  Ապրիլի 29-ին` Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձր հովանու ներքո, հանդես կգա Պարի միջազգային օրվան նվիրված աննախադեպ և բացառիկ տոնական նախաձեռնությամբ՝ «ԱՐԻ՛, ՊԱՐԻ՛» խորագրով, միավորելով շուրջ 4000 պարողների: Ժամը 18:00-ին` պարային ֆլեշմոբերը կմեկնարկեն քաղաքի տարբեր հատվածներում:  — ՀՅՈւՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱ, «ԱՐԻ՛, ՊԱՐԻ՛». Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը հրավիրում է միանալ այս տոնին՝ դառնալու հայկական պարի կենդանի կրողն ու տարածողը։