«Անահիտ» մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 2016 թվականին Հայկական ազգային կինոակադեմիայի նախաձեռնությամբ։ Միավորելով ոլորտի առաջատար մասնագետներին, ակադեմիան գնահատում և պարգևատրում է ամենանշանակալի ու խոստումնալից կինոնկարները և ստեղծագործական ձեռքբերումները՝ բացելով նոր հորիզոններ և խթանելով միջազգային հարթակներում ներկայացվածությունը։Այս տարվա հանդիսավոր երեկոն լի էր հիշարժան պահերով, որոնք առավել ընդգծվեցին ARARAT լեգենդար հայկական կոնյակների և դրանց հիմքով պատրաստված կոկտեյլների ուղեկցությամբ։

