Լատվիայի հայկական մշակութային կենտրոնը կհիշատակի Հայոց ցեղասպանության օրը։
1915 թվականի իրադարձությունների հիշատակին, ապրիլի 25-ին, ժամը 14:00-ին, Ի. Կոզակևիչի անվան ասոցիացիայի տան (Սլոկասի փողոց 37, Ռիգա) բուխարու սրահում կբացվի հայտնի ռիգացի նկարիչ Բաբկեն Ստեփանյանի կոլաժների ցուցահանդեսը։ Կոլաժները Անատոլի Խվոյնիցկու հավաքածուից են։ Նկարիչը, հավաքորդըժ և լրագրող Հասմիկ Նուրիջանյանը կկիսվեն իրենց մտքերով 20-րդ դարի սկզբի սարսափելի ողբերգության և դրա այսօրվա արձագանքի մասին։ Պրոֆեսոր Ռաֆֆի Խարաջյանյանը կկատարի Կոմիտասի, Ալան Հովհաննեսի և Առնո Բաբաջանյանի դաշնամուրի ստեղծագործությունները, իսկ երիտասարդ երգչուհի Վալերիա Աբագյանի հետ կկատարի Կոմիտասի երկու երգ։ Մուտքն անվճար է։ Եկեք։ Հետաքրքիր և սրտառուչ կլինի։


Для отправки комментария необходимо войти на сайт.