Այդ կապակցությամբ ապրիլի 16-17-ը Մեղրիում և Ագարակում իրականացվելու են մշակութային բազմաբնույթ միջոցառումներ: Ծրագրի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 16-ին՝ ժամը 19:00-ին․ նախատեսված է գալա-համերգ՝ Հայաստանի էստրադային ջազ նվագախմբի մասնակցությամբ: Միջոցառման նպատակն է ներկայացնել քաղաքի մշակութային ժառանգությունը, ստեղծարար ներուժը և ամրապնդել մշակութային համագործակցությունը ԱՊՀ երկրների միջև։

