Նախագահ Խաչատուրյանը հանդիպել է տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել է հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթություններին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև հայրենիք-Սփյուռք կապերի առավել սերտացմանը։
Կարևորվել է համատեղ նախաձեռնությունների իրականացումը՝ ուղղված տնտեսական, կրթական և մշակութային համագործակցության ընդլայնմանը։

