Ազգային պատկերասրահում բացառիկ նշանակության իրադարձություն է տեղի ունեցել: Պատկերասրահի ֆոնդում պահվող կտավների վերականգնման աշխատանքների արդյունքում մասնագետները հայտնաբերել են Մարտիրոս Սարյանի «Գյուղացի կանայք դաշտում» (1914թ.) էտյուդի հետևում թաքնված ևս մեկ ստեղծագործություն՝ մարդկային տեսքից ավելի քան մեկ դար թաքնված և միայն այսօր վերադարձված գեղարվեստական տարածք:

