Սալոնիկիիում կբացվի Հայաստանի արվեստի դպրոցների սաների ցուցահանդեսը

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը Սալոնիկիի քաղաքապետարանի հետ կազմակերպում է Հայաստանի արվեստի դպրոցների սաների մասնակցությամբ «Հունական և հայկական դիցաբանությունը երեխաների աչքերով» նկարների բացառիկ ցուցահանդես ։ Վերջինս իրականացվում է «Universe Art» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում։  Բացման արարողությունը տեղի կունենա երկուշաբթի՝ փետրվարի 9-ին, ժամը՝ 19:00-ին, Սսալոնիկի քաղաքապետարանի Կենտրոնական ցուցասրահում։ Մուտքն ազատ է։  Ցուցահանդեսը բաց կլինի փետրվարի 9-28 ժամանակահատվածում: