Ֆրանսիայի խոշորագույն թանգարանները բարձրացնում են մուտքի վճարները ԵՄ սահմաններից դուրս (!) զբոսաշրջիկների համար

2026 թվականի հունվարի 1-ից Ֆրանսիայի խոշորագույն թանգարանները կբարձրացնեն մուտքի վճարներն այն երկրների զբոսաշրջիկների համար, որոնք դուրս են Եվրոպական Միությունից: Օրինակ, Լուվրն այս կատեգորիայի այցելուների համար կարժենա 30 եվրո ՝ այժմ գործող 22 եվրոյի փոխարեն: Վերսալի պալատը և Հաղթանակի կամարը նույնպես հայտարարել են մուտքի վճարների բարձրացման մասին: