Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ «Դիրիժորություն» մասնագիտական կարգում Վասիլի Սինայսկին է: Նա ղեկավարել է աշխարհի առաջատար նվագախմբերն ու օպերային թատրոնները, ինչպես նաև զբաղեցրել է կարևոր պաշտոններ հեղինակավոր երաժշտական հաստատություններում։ Մի քանի տարի Վ. Սինայսկին Լատվիայի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարն էր։ Նորա Նովիկի և Ռաֆֆի Խարաջանյանի դաշնամուրային դուետը նրա հետ միասին նվագել է Մոցարտի (երեք դաշնամուրի համար) և Բարտոկի կոնցերտները, ինչպես նաև սկավառակի վրա ձայնագրել է Մարգեր Զարինի «Կոնցերտ Գրոսսոն»։ «Դիրիժորություն» մրցույթը մեկնարկում է հունիսի 6-ին՝ բացման հանդիսավոր արարողությամբ, իսկ պարգևատրման արարողությունն ու գալա-համերգը տեղի կունենա հունիսի 12-ին։

