Ռիգայի Հայկական կիրակնօրյա դպրոցի համերգը

Հայկական կիրակնօրյա դպրոցը ուսումնական տարին եզրափակեց Ռիգայի Հայ Առաքելական «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու բակում: 2025.05.25-ին կայացած մեծ համերգ։ Ուսուցչուհի Սուսաննա Պետրոսյանը դպրոցում աշխատում է երկար տարիներ։ Նրա դասարաններում երեխաները արագ սկսում են խոսել և գրել հայերեն։ Նրանք նաև սովորում են արտահայտիչ արտասանել բանաստեղծություններ և գեղեցիկ պարել ազգային պարեր։ Հաճելի է նշել, որ Սրբազան Վազգեն Միրզախանյանը ողջ համերգի ընթացքում հանդիսատեսների հետ էր։ Հանդիսատեսի թվում էին մշակութայի գործիչներ Րաֆֆի Խարաջանյանը, Գրիգոր Ավետյանը։