Հայ ազգային երիտասարդական ֆորում- 2025

Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հայտարարում է հայտադիմումների ընդունում «Հայ ազգային երիտասարդական ֆորում 2025»-ի համար։ Այս տարվա ֆորումը կհյուրընկալի շուրջ 800 հայ երիտասարդների Սփյուռքից և Հայաստանից՝ քննարկելու հարցեր ինչպիսիք են Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում երիտասարդության դերը, Հայրենիքում սփյուռքի երիտասարդների ներուժի իրացումը, ուսանողների և երիտասարդ մասնագետների միջև ցանցային կապերի ամրապնդումը, ինչպես նաև բազմակողմ համագործակցության նոր ձևաչափերի մշակումը։

Ֆորումի մանրամասները՝

  • Վայրը՝ Երևան, Հայաստան.
  • Ամսաթվերը՝ 2025 թ. օգոստոսի 5–7-ը.
  • Տարիքային սահմանը՝ 18–35 տարեկան.
  • Ծրագիրը ներառում է՝ սեմինարներ, աշխատարաններ, պանելային քննարկումներ, կլոր սեղաններ, մշակութային միջոցառումներ, ցուցահանդեսներ և 5 կմ մարաթոն:

Հայտադիմում ներկայացնելու համար խնդրում են անցնել հետևյալ հղումներով՝

Եթե ձեր կազմակերպությունում կամ համայնքում կան անհատներ, ում ցանկանում եք առաջադրել մասնակցության համար, խնդրում ենք մեզ ուղարկել նրանց անուններն ու էլ. հասցեները, և մենք կուղարկենք հայտադիմումի հղումը ուղղակիորեն։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ diaspora.gov.am։

Ֆորումի մասնակիցները հոգում են Հայաստան գալու ճանապարհածախսը և կեցությունը: Հանձնակատարի գրասենյակը ապահովում է սնունդ Ֆորումի 3 օրերի ընթացքում:

Հարգանքով՝

Կարեն Ավանեսյան

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի

Սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ