7-ամյա դաշնակահար Անի Մելիքյանը հաղթել է Իտալիայի մրցույթում

Իտալիայի Ակվավիվա դելե Ֆոնտի քաղաքում կայացել է Colafemmina Piano 8-րդ միջազգային մրցույթը։ Առաջին անգամ մրցույթի մասնակից եղել Հայաստանից՝ Երևանի Չայկովսկու դպրոցի 2-րդ դասարանի սան Անի Մելիքյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 7-ամյա հայուհին արժանացել է երիտասարդ դաշնակահարների անվանակարգի առաջին բացարձակ մրցանակի։