Առաջին անգամ Հայաստանում Ֆրանսիայի «Բալետ Պրելժոկաժ»-ի երիտասարդական բալետային խումբը Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հետ հանդես կգա «Բալետ Փարաջանով» ժամանակակից խորեոգրաֆիկ-բալետային ներկայացմամբ: Ներկայացումը պարարվեստի լեզվով ներկայացնում է Սերգեյ Փարաջանովի կյանքի և գործունեության տարիները` բանտարկությունը, անազատության մեջ ստեղծագործելու ընթացքը, աշխարահռչակ ճանաչում վայելող «Նռան գույնը», «Մոռացված նախնիների ստվերները», «Սատանա», «Աշիկ քերիբ», «Մահը» ֆիլմերի ստեղծման ժամանակահատվածները:

