Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Վարդան եպս. Նավասարդյանի հրավերով 2024թ. օգոստոսի 16-ին Լատվիայի քրիստոնեական եկեղեցիների պետերն այցելեցին Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ Եկեղեցի: Եկեղեցիների առաջնորդները նախ միասնական եղբայրական աղոթք արեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում, ապա մտերիմ զրույցի ընթացքում քննարկեցին միջեկեղեցական համագործակցության տարաբնույթ հարցեր։ Հանդիպմանը ներկա էր Լատվիայում հյուրաբար գտնվող ԱՄՆ Լյութերական եկեղեցու Միսսուրի Սինոդի ԱՄՆ Եկեղեցական հարաբերությունների տնօրեն և նախագահի օգնական վերապատվելի դոկտոր Ջոնաթան Է. Շաուն:
Armenian Diocese of the Baltic States Fb. 2024. 08.17

