Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը հույների և հայերիս համար հատուկ կրոնական և ազգային նշանակություն ունեցող տոն է։ Այն Սուրբ Մարիամ Աստվածածնի մեծարման տոնն է՝ փառաբանված քրիստոնյա աշխարհի յուրաքանչյուր անկյունում։ Տիրամայրն իր մաքրությամբ, կատարելությամբ և խոնարհությամբ դարձավ Քրիստոսի մարմնավորման և, հետևաբար, մեր փրկության պատճառ: Օրհնյա’լ լինեք, Սուրբ Աստվածածնի բարեխոսությանն արժանանաք և թող Բարձրյալի զորությունը Ձեզ և Ձեր սիրելիներին պահապան լինի:
Fb.2024.08.15

