Մ. Սարյանի գրեթե անհայտ կտավներից մեկի ցուցադրությունը

Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանում հունիսի 20-ին բացվել է Մարտիրոս Սարյանի գրեթե անհայտ կտավներից մեկի ցուցադրությունը: 1919 թ. վրձնած նկարը հեղինակը վերնագրել է «Կարմիր ձի»։  Եզրաս սրբազանի խնդրանքով կտավը ժամանակավոր տրամադրել է Վալերի Դուդակովը, ում հետ թանգարանը գործակցում է: Նա կտավը ձեռք է բերել 1980-ականերին և չի  ցուցադրել: