Սոպրանո Մարիա Սարդարյանը հաղթել է Տիրանայի միջազգային մրցույթում

Տիրանայում անցկացվել է Մարիե Կրայա 20-րդ օպերային միջազգային մրցույթը, որին մասնակցել են 250 երգիչ-երգչուհիներ, և միայն 16-ն են անցել կիսաեզրափակիչ։ Մրցույթը տևել է 3 օր, և հեռարձակվել է Ալբանիայի հանրային 1-ին հեռուստաալիքով։ Մարիան ընդունվել և 2014թ ավարտել է Երևանի Կոմիտասի կոնսերվատորիան,  այնուհետև ուսանել է Իտալիայի Օզիմոյի Երգի ակադեմիայում, ապա մասնագիտացել է Նեապոլի Սան Կառլո ակադեմիայում։ Նա բնակվում է Միլանում և  մշտապես ելույթներ է ուենում իտալական տարբեր օպերաներում։ 

https://www.panorama.am/am/news/2024/04/10/