Գյումրու Երիտասարդական պալատում բացվեց Արմենուհի Սաղդասարյանի «Տառերի Ճախրանք» ցուցահանդեսը։ Դրանք կտավներ են մետաքսի վրա՝ բատիկայի տեխնիկայով: Ցուցահանդեսին ներկայացված է հեղինակի 43 գործ։ … լիբանանահայ նկարչուհու յուրօրինակ ոճով ու տեխնիկայով ստեղծված աշխատանքների ոգեշնչումը հայկական այբուբենից և զարդարվեստից է․ մետաքսի վրա նկարված կտավներում համադրված են հայկական զարդարվեստի նախշերը, կենդանակերպի, ինչպես նաեւ հայկական առասպելաբանության խորհրդանիշերը:

