Mācību gads armēņu svētdienas skolā ir beidzies. Bērni lielījās par šogad apgūto. Vecāki un viesi bija sajūsmā par redzēto!

Տոնըդ շնորհավո՜ր, Հայաստան
Տե՜ս, ոնց են հեռավոր Լատվիայում զավակներըդ խոսում մայրենի լեզվով, ոնց են հիշում երգըդ ու պարըդ, պահպանում ավանդույթներըդ։ Նույնիսկ այս փոքրիկները, որոնք արդեն այստեղ են ծնվել։ Խորին շնորհակալություն ենք հայտնում դրա համար և բալիկներին, և նրանց ծնողներին և, հատկապես, կիրակնորյա դպրոցի ուսուցչուհի Սուսաննա Պետրոսյանին։ Այնպես ստացվեց, որ դպրոցի այս տարվա ավարտական երեկոն, որը երեկ անց էր կացվում «Zaļais dārzs» ռեսնորանի սրահներից մեկում, համընկավ մեր առաջին հանրապետության տարելիցի հետ։ Համաձայնեք ՝ շատ խորհրդանշական զուգադիպություն։


Для отправки комментария необходимо войти на сайт.