Նկարիչների միությունում բացվեց «Գարնանային սալոն»՝ հետաքրքիր կտավներով ու նոր ասելիքով

Միության նախագահ Սուրեն Սաֆարյանը զրույցում ասաց, որ միության երեք հարկերում ներկայացված են 300-ից ավելի աշխատանքներ։ «2019 թվականից իրականացնում ենք աշնանային սալոն, գարնանային սալոն։ Աշնանային սալոնից մինչ օրս քիչ ժամանակ է անցել, զարմանալի է ու գովելի, որ մեր արվեստագետները կարողացել են հանդես գալ նոր աշխատանքներով»,- նշեց նա։

https://www.panorama.am/am/news/2023/03/14/