Վահագն Խաչատուրյանի Էստոնիա կատարած աշխատանքային այցը

 15.01.2023 ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Էստոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում ունեցավ Էստոնիայի համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց թվում էին պետական, հասարակական, գիտական ու մշակութային անվանի գործիչներ: Իր ելույթում Հանրապետության նախագահը հանգամանորեն անդրադարձ կատարեց Հայաստանի ու Արցախի անվտանգային հարցերին ու առկա իրավիճակի հանգուցալուծման խնիրներին: Նախագահը կարևորեց Հայ  Սփյուռքի հետ սերտ համագործակցությունը: Պարոն Վահագն Խաչատուրյանը պատասխանեց հայ համայնքի ներկայացուցիչներին հուզող հարցերին: Հանդիպմանը՝ հովվական առաքելությամբ իր օրհնությունը բերեց Բալթյան երկրների հայոց թեմի Առաջնորդ Գերաշնորհ Վարդան Եպիսկոպոս Նավասարդյանը:

Fb. Armen Andranikjan