Այս օրերին Նիդերլանդներում է հյուրընկալվել շնորհալի երիտասարդ թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ՝ Նարեկ Հախնազարյանը: Նրա առաջին համերգը տեղի ունեցավ Հաագայի Ամարեյի Residentie նվագախմբի հետ՝ Magic Night ծրագրի շրջանակում: Համերգը բացվեց Վալդվեբենի հովվերգական տեսարանով՝ Վագների Զիգֆրիդ օպերայից, որին հաջորդեց Էլգարի լիրիկական, խիստ ռոմանտիկ թավջութակի կոնցերտը:
https://orer.eu/hy/allcategories-hy-am/72-hy-am/10072-narek-hachnazaryan-niderlandner-2021.html

