«Մոդեռնա» ընկերության պատվաստանյութը Հայաստանում է

Լիտվա|յի կառավարությունից Հայաստան|ի Հանրապետությանը նվիրաբերված ամերիկյան «Մոդեռնա» ընկերության 50 հազար դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութը հասել է Հայաստան:Համավարակի դեմ պայքարում պատվաստանյութերի ձեռքբերման աջակցության համար առողջապահության նախարարությունն իր երախտագիտությունն է հայտնում Լիտվայի Հանրապետության կառավարությանը, առողջապահության նախարարությանը, Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և Լիտվայում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանին: Շնորհակալ ենք նաև «Flagship Pioneering» և «Moderna Therapeutics» ընկերությունների հիմնադիր և գործադիր տնօրեն, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանին` ներդրած ջանքերի համար: Նշենք, որ բաշխումից հետո ներկրված խմբաքանակը հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում:Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Սպայկվաքս» պատվաստանյութը ևս նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ իրականացնելու համար:Embassy of the Republic of Lithuania in Armenia https://www.moh.am/#1/4377

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: