Գյումրու դրամատիկական թատրոնը բացեց դռները հանդիսականի առաջ

 Շուրջ մեկ տարվա դադարից հետո «Քեյս» ներկայացմամբ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը բացեց դռները հանդիսականի առաջ: «Երբ 1988-ի երկրաշարժից անմիջապես հետո Երվանդ  Ղազանչյանը բեմադրություն է անում, շատերն են մտածում, թե արդյոք գյումրեցին կգա՞ թատրոն: Եվ, այո՛, եկել է գյումրեցին թատրոն, նա վշտի մեջ էլ գիտի գնահատել արվեստն ու արվեստագետին: Սրա համար եմ առանձնահատուկ շնորհակալ»,-մինչ ներկայացման մեկնարկը թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը շնորհակալություն է հայտնում արվեստասերներից՝  անկախ ամեն ինչից թատրոնի կողքին լինելու համար: Պիեսի հեղինակը Բաբկեն Զաքարյանն է, բեմադրությունը՝ Լյուդվիգ Հարությունյանի: Առաջնախաղն առանձնահատուկ է նրանով, որ նոր պիես է գրվել հատուկ թատրոնի համար, և հեղինակը գյումրեցի երիտասարդ դրամատուրգ Բաբկեն Զաքարյանն է։

https://armenpress.am/arm/news/1045455.html