Սա այսօրվա մեր իրականությունն է…Երբեք մազոխիստ չեմ եղել՝ նաև մասնագիտությանս պատճառով, որովհետև կարող ես սեղմված կոկորդով ամեն գործ անել, բացի երգելուց:Եվրոպայում երկար տարիներ ապրելը բնավորության շատ այլ կարևոր գծերը վերանայելուց զատ, սովորեցրել է նաև իրատես լինել, երբեք ինքնախաբեությամբ չզբաղվել, իրերը և իրավիճակը կոչել իրենց անուններով: Մեր այսօրվա մեծագույն ողբերգության պատճառներից մեկն էլ այն է, որ ըստ ավանդական “հայկական սովորության”, մենք այսօրվա գործը վաղվան թողնելու, ամեն ինչ լավ կլինի, աստված մեծ է…և ուղղակի հարմարավետ վիճակից դուրս չգալու անգերազանցելի վարպետ ենք: Կա նաև մի ասացվածք, որի ծագումը չգիտեմ՝ “ԵՐԿԱԹԸ ՏԱՔ-ՏԱՔ ԵՆ ԾԵԾՈՒՄ”…Ինչպես միշտ, ուշանում ենք…
Добавить комментарий