Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հրամանատարական կազմի հետ քննարկել է ՀՀ հարավային սահմանում առկա օպերատիվ իրադրությունն ու առաջիկա քայլերն ու խնդիրները: «Գիտենք բոլոր իրենց կրակային դիրքերի տեղերը, հանկարծ, եթե նորից կրկնվեց, բոլորը խոցելու ենք: Չենք թողելու հակառակորդի ոտնձգությունը: ՀՀ զինված ուժերը, մեր անձնակազմը պատրաստ ենք ցանկացած վայրկյան, երբ հակառակորդը փորձի պետական սահմանի խախտում իրականացնի, առկա բոլոր ուժերով հասցնենք հուժկու հարված և կիրառենք իր նկատմամբ զինանոցում գտնվող բոլոր զինատեսակները»,- նշում են հարավային սահմանում ծառայություն իրականացնող բարձրաստիճան սպաները:

