ԿԳՄՍ նախարարությունում քննարկվում է 2020-2021 թթ․ ուսումնական տարին մեկ շաբաթ շուտ սկսելու հարցը

«Նախատեսում ենք 2020-2021 թթ․ ուսումնական տարում՝ սեպտեմբերի և հոկտեմբեր ամիսների շաբաթ օրերին ունենալ պահուստային օրեր։ Մենք քննարկում ենք նաև ուսումնական տարին մեկ շաբաթով շուտ սկսելու հարցը, սակայն այդ ամենը կախված է մայիս ամսվա՝ ուստարվա ավարտի ամփոփումներից։ Պահուստային օրերն անհրաժեշտ են մեզ, որպեսզի հասկանանք, թե ինչ ենք բաց թողել, ինչպես նաև այն աշակերտները, որոնք ինչ-ինչ պատճառներով ետ են ընկել կամ բաց են թողել որոշ դասընթացներ, կարողանան լրացնել դրանք»,- նշեց Հարությունյանը։

https://armenpress.am/arm/news/1013534.html