Առաջին մրցանակը ստացավ Հայաստանի ներկայացուցիչը

Քիչ առաջ ավարտվեց Արամ Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթը: Առաջին մրցանակակիր դարձավ Հայաստանը ներկայացնող դաշնակահարուհի Հռիփսիմե Աղաքարյանը:Երկրորդ մրցանակին արժանացավ Ղազախստանը ներկայացնող դաշնակահարուհին, իսկ երրորդ մրցանակը՝ գնաց Չինաստան: Հռիփսիմե Աղաքարյանն արժանացավ նաև հանդիսատեսի համակրանք մրցանակին: Մրցանակաբաշխության ընթացքում հանձնվեցին նաև մի շարք հատուկ մրցանակներ: