Սերժ Սարգսյանը, բարեբախտաբար, հասկացավ ստեղծված իրավիճակը և հեռացավ քաղաքական ասպարեզից։ Մինչդեռ, Կարեն Կարապետյանը փորձում է իր պայմանները թելադրել հաղթանակած ժողովրդին և ցուցաբերում է անխոհեմություն ու քաղաքական կարճատեսություն այն պատճառաբանությամբ, թե ինքը չգիտի մի երկիր, որտեղ ժողովուրդը հրապարակում է որոշում իր կառավարության կազմը։
Ոչ մեկի մեղքը չէ, հարգելի Կարապետյան, որ դուք չգիտեք կամ մոռացել եք մեծերի այն իմաստությունը, թե «Ժողովրդի ձայնը Աստծո ձայնն է», «Vox populi, vox Dei»։
Արման Նավասարդյան, Արտակարգ և լիազոր դեսպան
Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի նախագահ
http://www.diplomat.am/publ/authors/arman_navasardyan/1/40-1-0-1863

