«Սա նոր Հայաստան է, որովհետև հետ ճանապարհ չունենք այն իմաստով, որ անկախ նրանից, թե այսօր ով ենք և ինչպիսի գաղափարներ ունենք, անկախ նրանից, թե ի վերջո մոտ ապագայում կունենանք նոր կառավարություն, ինչպիսին և ովքեր կլինեն այդ կառավարությունում կամ վաղը չէ մյուս օրը կունենանք նոր ընտրություններ, միևնույն է՝ հետդարձի ճանապարհ չկա: Այսինքն, մենք գիտակցում ենք մեր խնդիրները և այդ խնդիրների լուծման ճանապարհները փնտրելու ընթացքի մեջ ենք»,- ընդգծել է Ա․ Սարգսյանը:

