ՀՀ սփյուռքի նախարարությունը 2018 թվականին իրականացնում է «Իմ Հայաստան» համահայկական IV փառատոնը, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100 և Երևանի հիմնադրման 2800-ամյակներին:
Փառատոնը կընթանա հետևյալ ուղղություններով՝
- «Պարարվեստի օրեր»` հուլիսի 10-20-ը (գեղ. ղեկ.՝ Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ Կարեն Գևորգյան),
- «Երգչախմբային արվեստի օրեր»` հուլիսի 25-30-ը (գեղ. ղեկ.՝ Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյան),
- Անհատ կատարողների ելույթներ` հուլիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում,
- Ասմունքի համահայկական փառատոն Շուշիում` հուլիսի 30-ից օգոստոսի 3-ը,
- «Դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոն»` սեպտեմբերի 21-25-ը (գեղ. ղեկ,՝ ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Դաբաղյան). «Իմ Հայաստան» փառատօնին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան յայտաձեւերը եւ ուղարկել ելեկտրոնային փոստի հետեւեալ հասցէներով` europedep@gmail.com և imhayastan.paraton@yahoo.com :
ՀՀ սփիւռքի նախարարութիւնը փառատօնի ծիրէն ներս պատրաստ է հոգալու մասնակիցներու սնունդի ծախսերը (4 օր), տրամադրել հիւրատուն (3 գիշեր), վարձակալել համապատասխան դահլիճներ եւ տեխնիկական անհրաժեշտ միջոցներ, ապահովել փոխադրամիջոցով, իրականացնել ձեռնարկներու կազմակերպական աշխատանքները:
Լրացուցիչ տեղեկութիւններու համար կրնաք այցելել http://imhayastan.am կայքէջը, որտեղ տեղադրուած են նաև հայտադիմումները:

