Հոկտեմբերի 1-ին Վանաձորի Կզարթմյանի անվան դահլիճում, հոկտեմբերի 2-ին՝ Արթիկի մշակույթի կենտրոնում կայանալու է «Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» համերգը: Համերգային երեկոներին հնչելու են Իսահակյանի և Չարենցի բանաստեղծությունների հիման վրա ստեղծած երգերը։ Լրագրողների հետ հանդիպմանը մաեստրո Տիգրան Մանսուրյանը ներկայացրեց և քաղաքների, և ծրագրի ընտրությունը:

