«Սխալ ֆիլմ է: Տեսարան կա՝ երկու օր տղան երկար ու հանգիստ զրուցում է փլատակի տակ գտնվող սիրած աղջկա հետ: Աստված բոլորից հեռու պահի, բայց փլատակի տակ գտնվող մարդը չի կարող իրեն այդպես պահել: Չէ՞ որ ջուր, հաց, լույս չկա, օդն էլ շատ քիչ է: Ինչպե՞ս կարող է այդպես հանգիստ ու երկար, սիրուն զրույց ընթանալ: Ախր նույնիսկ չգիտես՝ դուրս կգա՞ս այդտեղից, թե՞ ոչ… Շատ-շատ նրբություններ կան, որ հաշվի չեն առնվել…«- ընդգծեց մեր զրուցակիցը,Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի, ՀՀ Ժողովրդական արտիստուհի Անահիտ Քոչարյանը:

