ՌԴ քաղաքացուն Ադրբեջանում անազատության մեջ են պահում իր «հայկական ծագման համար»

Ուելդանովի հայրական ազգանունը Գալուստյան է, նա ծնվել է Բաքվում, ապրում է Ռուսաստանում, ՌԴ քաղաքացի է: …երբեք չի եղել Հայաստանում։ Ուելդանով-Գալուստյանի գործի շուրջ վերջին օրերին ակտիվ քննարկումներ են ծավալվել սոցիալական ցանցերում: Այդ քննարկումների շրջանակներում օգտատերերից մեկն անգամ հրապարակել էր Բաքվում ՌԴ դեսպանության՝ Մարատ Ուելդանովի հարազատներին ուղղված պատասխանը, ինչը հատկապես մեծ աղմուկ էր հարուցել: Դրանում, մասնավորապես, նշված էր, որ գործի հանգամանքների պարզումը բարդացել է նրա «հայկական ծագման» պատճառով:

http://www.azatutyun.am/a/27884283.html