Ասենք՝ բարև, բա հետո՞. Կարեն Քոչարյանը Րաֆֆի Հովհաննիսյանի որդեգրած պայքարի ոճի մասին

 Այսօր Գյումրիում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը թեև բավականին բազմամարդ էր, սակայն նկատելիորեն զիջում էր Գյումրիում նրա հետընտրական առաջին հանրահավաքին, որի մասնակիցների թիվը և էներգետիկան աննխադեպ էր: Համեմատաբար սակավաթիվ էր նաև վերջին հանրահավաքն Ազատության հրապարակում: Արդյո՞ք ժողովրդի մոտ արդեն «գործողությունների պակասի սինդրոմ» է նկատվում, որն արտահայտվում է հիասթափությամբ ու տանում ժողովրդական շարժումը մաշելու ճանապարհով:

http://www.tert.am/am/news/2013/03/07/karen-kocharyan/