Արմեն Ռուստամյանն ասում է, որ կգնա ընտրություններին եւ «բոլորին դեմ» կնշի քվեաթերթիկում, չնայած որ նման տեղ չկա: Պետք է ենթադրել, որ Դաշնակցությունն ու Կոնգրեսը նման կոչ կանեն իրենց ընտրողներին: Նրանք դա բոյկոտի յուրօրինակ տարբերակ են համարում, չնայած դա իրականում այդպես չէ: Ամեն դեպքում, դա կարելի է քաղաքական դիրքորոշում համարել:

