Քանի ՀՀԿ-ն մասնակցում է ընտրություններին, դրանք դատապարտված են կեղծ լինել. ակցիա (նկարներ, տեսանյութ)

Վե՛րջ ռեժիմին», «Հանուն սահմանադրական կարգի հաստատման», «Ո՛չ ծախու ԿԸՀ-ին, միջազգային դիտորդներին», «Այո՛ ազգային միասնությանը», «Վե՛րջ ավտորիտար հարաբերություններին», «Սա մեր պետական հաստատությունն է, ազատեք այն, կեղծարարներ»… Այս և նման մի շարք այլ գրություններով ցուցապաստառներով մի խումբ քաղաքացիներ ակցիա էին կազմակերպել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առջև` պահանջելով երկրում ընտրություններն անցկացնելու համար համապատասխան միջավայրի ստեղծում ու Հայաստանում ԵԱՀԿ դիտորդների գործունեության դադարեցում, քանի որ, ակցիայի մասնակիցների խոսքերով, եթե նրանք մնան Հայաստանում, ապա հերթական անգամ կհաստատեն կեղծարարությամբ անցկացվող ընտրությունները: http://www.tert.am/am/news/2013/02/08/protest-march/