Երևանից, Վենետիկից ու Միլանից հետո՝ Բրյուսելի Եվրախորհրդարանում՝ մարտի 26-30-ին անցավ «Արմենիակա. Հայ ճարտարապետական ժառանգության ուսումնասիրման առաջնորդները»:
Ցուցահադեսն անցկացվել էր Հայկական ընդհանուր բարեգործական միության եվրոպական բաժնի կողմից: Այդ մասին նշվում է եվրապատգամավոր Միշել Ռիվազիի կայքում:
Մի շարք գիտնականներ և ճարտարապետներ թույլ տվեցին վերագտնել մեծ հայկական ժառանգությունը, ոըը վերջին տասնամյակներում գտնվում է վտանգի տակ: Նրանց աշխատանքը թույլ է տալիս պահպանել կամ վերակառուցել հարյուրավոր արժեքավոր շինություններ՝ ողջ Եվրոպայում, ինչպես նաև Թուրքիայում, Մերձավր Արեևելքում և Կովկասում:
«Արմենիակա» նախագիծը սկիզբ էր առել Փարիզում՝ 2009 թ. Նոյեմբերին: Նախագծի ներքո տվյալների բազան լրացվում է գրավոր և լոսանկարչական տվյաներով, որոնք տեղադրված են http://www.armeniaca.eu կայքում: Այժմ բազան ներառում է 250 հազար լուսանկարներ, նկարներ, մակագրություններ, ուսումնասիրություններ, մենագրություններ:


Для отправки комментария необходимо войти на сайт.